Քաղաքական 10:34 24/04/2020 Հայաստան

ՀՀ ԱԳՆ. Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ 

«Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով  Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին:

Հայ ժողովրդին ամբողջովին բնաջնջելու և հայրենազրկելու մտադրությամբ իրականացված այս զարհուրելի հանցանքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն այսօր էլ շարունակում է իր ազդեցությունը թողնել  հայ ժողովրդի անվտանգության վրա:

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը և  արդարացումը, Հայաստանի ցամաքային շրջափակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ընդգծված հակահայկական դիրքորոշմամբ հանդես գալը անվտանգության սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար:

105 տարի առաջ հայ ժողովուրդը, չնայած տրված անվտանգության միջազգային երաշխիքներին և խոստումներին, միայնակ և անպաշտպան հայտնվեց այս ոճրագործության և խոցելի՝ ոճրագործների դաժան վայրագությունների առջև: Ցեղասպանության սարսափների միջով անցած հայ ժողովուրդը, ի հեճուկս բոլոր դժվարությունների, վերապրեց: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը ոչ միայն կարողացավ աշխարհի տարբեր անկյուններում պահպանել և զարգացնել իր ազգային ինքնությունը, այլև ուժ գտավ վերականգնելու և վերանվաճելու հայոց պետականությունը: Այդ ժամանակից ի վեր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության ապահովումը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կարևորագույն առաքելությունը և պարտավորությունը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար տասնամյակներ մղված պայքարը ցույց տվեց, որ ոչ մի ուժ ունակ չէ հաղթելու պատմական արդարությանը և ճշմարտությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրության ընդլայնումը դրա լավագույն ապացույցն է:  Հատկապես կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների շարքերը համալրեցին նրանք, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել ցեղասպանության զոհերին փրկելու և իրենց երկրներում ապաստան տալու գործում:

Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար. այն զսպող ուժ է աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար:

Ճշմարտության ճանաչումը և անցյալի ոգեկոչումը կարևոր նախադրյալներ են արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար:

Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին»,- նշված է հայտարարությունում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղի տնօրենի կաշառք ստանալու գործն ուղարկվել է դատարան
ՀՀ դատախազությունից հայտնումեն,որ Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
12:38
Արագածոտնի մարզպետի օգնական-խորհդականի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց
Դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Դեկտեմբերի 18-ին Հայաստանի պատմության թանգարանը այցելուների համար բաց կլինի ժամը 14։00-ից
Դեկտեմբերի 18-ին Հնագույն քաղաքակրթությունների համաժողովի կազմակերպչական աշխատանքներով պայմանավորված Հայաստանի պատմության թանգարանը...
Աղբյուր` Panorama.am
12:26
Politico. ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը
ԵՄ արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինա եվրոպացի...
Աղբյուր` Panorama.am
12:21
Կալլաս. ԵՄ-ն չի քննարկում Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու հարցը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարել է, որ ԵՄ-ն ներկայումս չի քննարկում...
Աղբյուր` Panorama.am
12:11
Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանում ունենք արտասովոր ռուսական ձմեռ, բայց վրացական գարուն ենք ունենալու
«Ռուսական ձմեռը» Վրաստանում է, բայց «վրացական գարունը» կլինի»,-  սոցցանցում գրել է Վրաստանի արդեն նախկին...
Աղբյուր` Panorama.am
12:00
Արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ թափոնների ոլորտում. Տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-15-ը Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներն այցելել են ՀՀ մարզեր...
Աղբյուր` Panorama.am
12:00
Տարեկան ընդունված բոլոր լիմֆադենիտներից մոտ 5 պացիենտի մոտ ախտորոշվում է Հոջկինի լիմֆոմա
Պարանոցային լիմֆադենոպաթիաները շատ հաճախ կարող են հանդիսանալ արյան չարորակ հիվանդությունների առաջնային ախտանիշներ: Գիտագործնական...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով հոսանքազրկվել է Պուշկինի թունելը
Ճանապարհային դեպարտամենտից իրազեկում են. «Դեկտեմբերի 16-ին ժամը՝ 11։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել  է ...
Աղբյուր` Panorama.am
11:37
Իրականացվել է 306 մանկավարժների վերապատրաստում, 972 երեխայի անվճար ուսուցում
 «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ամփոփել է 2024 թվականը՝ ներկայացնելով ծրագրեր, որոնց շրջանակներում կատարվել...
Աղբյուր` Panorama.am
11:24
Շառլ Ազնավուրի արձանի բացումը կլինի 2025 թվականի մայիսի 22-ին
Մեծանուն արվեստագետ, շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
11:13
Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հրապարակել պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հրապարակել անվանի բժիշկ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ։ «Անվանի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է, թե ամենակարևոր հաստիքը թափուր է։ «Իշխանությունը կորցրել է իր...
Աղբյուր` Panorama.am
11:00
Արցախի հարցի շուրջ լռելն է վտանգավոր. Վրթանես սրբազան
«Արցախի հարցը չի կարող փակված լինել, քանի որ անարդար կերպով է լուծվել։ Այս հարցի շուրջ լռելն է վտանգավոր»,- ասել է Արցախի թեմի...
Աղբյուր` Panorama.am
10:48
Ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան
Այլընտրանքը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի բանակցում է տարածաշրջանի երկրների հետ։
Աղբյուր` Panorama.am
10:38
Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ
Թբիլիսին պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Վիլնյուսի և Տալլինի դեմ, չնայած այն բանին, որ դրա իրավունքն ունի։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:28
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա
ՄԻՊ աշխատակազմը միայն հիմա է հրապարակել նոյեմբերի 25-ի՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների...
Աղբյուր` Panorama.am
10:01
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լաթաքիայում և Տարտուսում գտնվող ռազմական թիրախներին
Երկուշաբթի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին, լսվել են...
Աղբյուր` Panorama.am
09:57
Սահմանափակել ժամկետանց մեքենաները, որոնք 2 կիլոմետրանոց ծուխ են հետևից թողնում. Տիգրան Ավինյան
«Մեր կայքերում առցանց ռեժիմում երևում է 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը և ձմռան ամիսներին այդ տեղեկատվությունը...
Աղբյուր` Panorama.am
09:49
Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել մտնել Հայաստան, «Զվարթնոցում» սպասելուց հետո վերադարձել է Մոսկվա
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որին կիրակի ուշ երեկոյան թույլ չէին տվել հատել ՀՀ սահմանը, վերադարձել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վրաստանի քաղաքացիության վերականգնման ժամկետը երկարաձգվում է
Վրաստանի խորհրդարանն ընդունել է քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ, որոնք երկու տարով երկարացնում են երկրի քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
09:29
Այս իշխանությունը մեր երկիրը փորձում է դարձնել «բացառիկ» իրադարձություններով երկիր. Տիգրան Աբրահամյան
«Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի աշխարհագրական դիրքի, հարևանների անառողջ հավակնությունների և մշտական անվտանգային սպառնալիքների...
Աղբյուր` Panorama.am
09:23
100 պաղեստինցի է զոհվել Գազայի վրա Իսրայելի հարձակումներից. Al Jazeera
Գազայի հատվածին Իսրայելի հարվածներից վերջին 24 ժամվա ընթացքում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 100-ի։ Այս մասին ասվում է պաղեստինյան...
Աղբյուր` Panorama.am
09:21
Վարազդատ Լալայանը աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է. Ռոստոմյան
Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն
Աղբյուր` Panorama.am
09:04
Դեկտեմբերի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 16-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 389.5 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Երասխահունում գիշերը տուն է այրվել
Դեկտեմբերի 16-ին, ժամը 00:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի գլխավոր մայրուղու...
Աղբյուր` Panorama.am
08:58
Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիից» իր հնարավոր հեռացման մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «քաղաքայինների» կազմում իր ապագայի վերաբերյալ հարցին։...
Աղբյուր` Panorama.am
08:45
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան
18:01 14/12/2024

Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}