Ryanair-ը աշխատատեղերի 10-20-ի կրճատումն անխուսափելի է համարում
Ryanair-ը կարող է ձմեռվա սեզոնին աշխատանքից հեռացնել աշխատակազմի 10-20 տոկոսին, քանի որ այն ավելի քիչ թռիչքներ կկատարի կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով: Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, ասել է գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Լիրին։
Նշելով ձմեռային սեզոնին թռիչքների 20-30 տոկոս անկման մասին, Օ՛Լիրին ասել է, որ պակաս աշխատակազմի կարիք կլինի։
«Կարծում եմ, որ ձմռանը 10-20 տոկոսով աշխատատեղերի կրճատումը գրեթե անխուսափելի է։ Ուղևորները կվերադառնան, բայց դրա համար ժամանակ կպահանջվի», - ասել է նա:
Գործադիր տնօրենը նշել է, որ հնարավոր է նաև լինի աշխարհում վարակի երկրորդ ալիք։
Երբ սահամանափակումներն ավարտվեն, օդանավակայանները և ինքնաթիռները պետք է ապահովեն սոցիալական հեռավորության և պաշտպանիչ հանդերձանքի կանոններ:
Օ՛Լիրին սատարել է հակավիրուսային միջոցառումներին, սակայն մերժել է ինքնաթիռների մեկ երրորդը դատարկ թռչելու կոչերը: