«Իրատես». Իմքայլականները Փաշինյանի անհեթեթ լայվերից հետո հասկանում են` իրենց լավ օրեր չեն սպասում
«Իրատես» թերթը գրում է. «Իմքայլականները, մանավանդ արցախյան խնդրին առնչվող Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններից, էլ առավել` իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ լայվերից հետո հասկանում են` իրենց լավ օրեր չեն սպասում, և ակամա կենտրոնանում են պարետ Ավինյանի վրա, որը վերջին շրջանում իրեն զգում է այնպես, ինչպես «ձուկը ջրում»։
Փաշինյանն էլ փորձում է նրան ափ նետել, շնչահեղձ անել, այնուհանդերձ, արդեն իսկ խոսակցություններ կան թիմում, որ նրա նկատմամբ այլևս «լիչնիյ նեպրիյազն» չունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որին «թեթև սահքով» նույն «գորշ կարդինալ» Ավինյանը առաջին փոխվարչապետից ուղարկեց ԱԺ` մլուլ տալու, գործադիրում ազդեցության ողջ դաշտը վերցնելով իր վերահսկողության տակ:
Ու սա դեռ բոլորը չէ. «Իմ քայլի» սորոսականների որոշակի թև ևս սկսել է համակրանքով վերաբերվել Ավինյանին, ինչն էլ ակնհայտորեն անհանգստացնում, դուր չի գալիս Փաշինյանին, և վերջինիս լայվերից մեկը հատկապես այդ ակնարկներն էր պարունակում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան