Երկրի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին:
Իրենց հարգանքի տուրքն են մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրանք բոլորն առանձին-առանձին այցելեցին հուշահամալիր, ծաղկեպսակներ դրեցին Օսմանյան Թուրքիայի կողից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ ու հեռացան։
Հուշահամալիր այցելեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Վեհափառը հնչեցրեց Տերունական աղոթք, ապա կատարվեց Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ։
Խոնարհումի արարողությունն ուղեկցվեց դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:
Հիշեցնենք, որ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն այս անգամ անցկացվում են հեռահար՝ հաշվի առնելով այժմ կիրառվող առողջապահական սահմանափակումները։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Անցյալի ճանաչումը էական է ներկայի և ապագայի համար
- Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղում Ծիծեռնակաբերդից
- Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան