Արա Զոհրաբյան. Տույժ չկիրառել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնց ենթադրաբար հաջորդելու են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար տույժի ենթարկված քաղաքացիներին Փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խումբն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի, այդ թվում՝ կկազմի հայցադիմում և վարչական դատարանում կներկայացնի քաղաքացու շահերը (Կապի միջոցներ՝ +37410 600701, 600703, 600704, [email protected]):
«Միաժամանակ ոստիկանությանը կոչ եմ անում վարչական տույժ չկիրառել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ:
Հ.Գ. Փաստաբանների խմբին միանալու համար գործընկեր փաստաբանները կարող են միանալ մեկնաբանությունում նշելով կամ անձնական նամակով»,-նշել է Արա Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան