Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը ուղերձ է հղել նաև հայերենով
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Իսպանիայում բնակվող աշխարհահռչակ լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը ուղերձ է հղել նաև հայերենով: Այա մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության կայքից։
«Հիշենք և դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, որ ապագայում նման ցեղասպանություններ չլինեն: Կարևոր է նաև հիշել, որ այսօր մենք՝ հայերս, ողջ ենք, ներկա ենք ամբողջ աշխարհում, ունենք մեր լեզուն, մեր պատմությունը և մեր արվեստը: Հպարտանում ենք մեր նախնիներով, որ իրենց պայքարի շնորհիվ մենք այսօր ողջ ենք»,- ասել է Մալիկյանը:
Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, ուսանել է Լոնդոնում, այժմ բնակվում է Մադրիդում։ Նա վիրտուոզ ջութակահար է՝ վառ արտահայտչականությամբ։ Թողարկել է մի քանի տասնյակ ձայնասկավառակ։ Նրա ջութակը երաժշտական աշխարհում ամենաօրիգինալ և նորարարական ձայներից է։ Մալիկյանը հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, տարեկան ունենում է ավելի քան 450 համերգ աշխարհի մոտ 40 երկրում:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը և Արա Մալիկյանը ելույթ են ունենալու Բարսելոնայում
- Երիտասարդական նվագախումբը և Արա Մալիկյանն Իսպանիայում «1915» ստեղծագործությամբ ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում