Գինոսյան. Այն հարցը, որ ստեղծվել է 1915-ին ապրիլի 24-ին թուրքերի կողմից, 1918-ին հայկական պատասխան է ստացել
«Կարին» երգի և պարի համույթի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Ցեղասպանության պատասխանը հայոց հերոսամարտն է» խորագրով տեսանյութ է հրապարակել։
«Ապրիլի 24։ Այսօր օրենքով բոլորը պետք է Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրանային, բայց բարձունքը փակ է, և երևի թե ճիշտն էլ այդ է։ Մյուս տարիներին անգամ, երբ Ծիծեռնակաբերդի բարձունքը բաց էր, մենք գալիս էինք այստեղ, մենք այլ վճռիք ունենք։ Այն հարցը, որ ստեղծվել է 1915 թվականի ապրիլի 24-ին թուրքերի կողմից, 1918 թվականին հայկական պատասխան է ստացել։ Այդ պատասխանը Սարդարապատում էր։ Այն ազգը, որը գլխահակ կոտորվում էր 1915 թվականի ապրիլին, 1918 թվականի մայիսին ապացուցեց, որ դա ուղղակի սխալմունք էր»,- ասում է Գինոսյանը։
Նա նշում է, որ հենց Սարդարապատում մի բուռ հայություն վճռի կայացրեց, հասկացավ, որ ինքն է իր ճակատագրի տերը, հասկացավ, քանի գլխահակ է, խոնարհ է, իրեն պետք է կոտորեն։
Այնուհետև սկսում են վեց հոգով պարել հենց Սարդարապատում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին