Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցում են 150 հազարը
Գերմանիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 2 337-ով և գերազանցել է 150 հազարը, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ռոբերտ Կոհի համալսարանի տվյալներին։
Ըստ վերջին տվյալների, ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է կորոնավիրուսի 150,383 դեպք: Միևնույն ժամանակ, առողջացել է 106.8 հազար մարդ, մահացել է 5,321 հոգի։
2019 թվականի դեկտեմբերի թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին թոքաբորբի նոր տեսակի բռնկման մասին։ Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն՝ COVID-19: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին։