Ռոտերդամը ցանկանում է ընդունել «Եվրատեսիլ-2021»-ը
Ռոտերդամի (Նիդեռլանդներ) ղեկավարությունը հայտարարել է «Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթն ընդունելու պատրաստակամության մասին։ kulturomania.ru-ն, հղում անելով NU.nl-ին, գրում է, որ նման որոշում է ընդունել քաղաքային խորհուրդը։
Կազմակերպիչները համաձայնվել են կորցնել նախապատրաստման վրա ևս 6,7 միլիոն եվրո։ Գումարը կհատկացվի տեղանքի վարձակալության, գովազդի և անվտանգության ծախսերին։ Այս տարվա «Եվրատեսիլ»-ի կազմակերպման համար արդեն ծախսել էին շուրջ 15 միլիոն եվրո։
Ռոտերդամի իշխանությունները ցանկանում են միջոցառումն անցկացնել մայիսին Ahoy հարթակում։ Բայց վերջնական որոշում վայրի և ժամանակի հետ կապված դեռ չկա։
Բոլոր հարցերը պետք է համաձայնեցվեն Նիդեռլանդների և Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպիչների կողմից: Ակնկալվում է, որ որոշում կկայացվի մայիսին:
«Եվրատեսիլ» միջազգային 65-րդ միջոցառումը պետք է կայանար այս տարվա մայիսին Ռոտերդամում, սակայն COVID-19-ի պատճառով այն չի անցկացվելու։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլի» կազմակերպիչները կանցկացնեն հատուկ շոու
- «Եվրատեսիլի» մասնակիցները 2021-ին պետք է հանդես գան նոր երգերով
- «Եվրատեսիլ 2020»-ի անցկացումը վտանգված է կորոնավիրուսի պատճառով
- «Դեպի Եվրատեսիլ 2020»-ի հայաստանյան մասնակիցների երգերը
- Հայաստանը Եվրատեսիլ 2020-ում հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում
- «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան