Թրամփի հայտարարությունը չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրին
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Այս տարվա հայտարարությունը, ինչպես և նախորդ տարիներին, արտացոլում է Ցեղասպանության բառային սահմանումը և պարունակում է Մեծ եղեռն հայկական արտահայտությունը, սակայն չի համապատասխանում 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանի հռչակագրային հայտարարությանը։ Վարչակազմի հայտարարությունը չի համապատասխանում ազգային կոնսենսուսին, որն արտացոլված է Միացյալ Նահանգների Կոնգրեսի միանշանակ հաստատման մեջ և ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել են Ներկայացուցիչների պալատը, Սենատը, ինչպես նաև ԱՄՆ-ի 49 Նահանգներ»,- հայտարարել է հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում