Իտալիայում մեկ օրում ավելի շատ մարդ բուժվել է, քան վարակվել
Մեծ Բրիտանիայում, երկրորդ օրն անընդմեջ, գրանցվում է նոր կորոնավիրուսից մահվան թվի նվազում: Նախօրեին հայտարարվեց, որ մահացել է 616 մարդ, չորեքշաբթի օրը՝ 759։ Մահացությունների թվի անկումը նկատվել էր նաև մի քանի օր առաջ, բայց այնուհետ ցուցանիշները կրկին սկսել էին աճել: Այս մասին գրում է Euronews-ը։
Այս ֆոնին՝ Անգլիայի Բանկի ներկայացուցիչները, հիմնվելով այլ երկրների տվյալների վրա, ասում են, որ Մեծ Բրիտանիան կարող է բախվել վերջին մեկ դարի, կամ նույնիսկ մի քանի դարերի մեջ ամենամեծ տնտեսական անկմանը։
Ֆրանսիայում իշխանությունները նոր մանրամասներ են հայտնում մեկուսացման միջոցառումները հանելու պլանների մասին: Այսպիսով, նախագահի աշխատակազմը հինգշաբթի ասաց, որ չեղարկումը տեղի կունենա միաժամանակ բոլոր մարզերում, մինչդեռ նախկինում հնարավոր էր, որ դա կախված լիներ կոնկրետ իրավիճակից: Միևնույն ժամանակ, մայիսի 11-ին նախատեսված դպրոցների վերաբացումը կլինի մասնակի:
Իտալիայում նախօրեին առաջին անգամ բուժվող մարդկանց թիվը գերազանցում էր վարակվածների թվին։ Երեք հազարից ավելի մարդ հաղթահարել է հիվանդությունը մեկ օրում: Այս ֆոնին իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ ամռանը երկիրը կարող է սկսել պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ, որոնք մշակվել են Իտալիայի, Գերմանիայի և Բելգիայի ընկերությունների կոնսորցիումի կողմից:
Մինչդեռ Իսպանիայում ուժի մեջ է մտել վիրաբուժական դիմակների մանրածախ գների առավելագույն սահմանը՝ մեկ դիմակի համար 96 ցենտ: Երկրի իշխանությունները նման քայլի են դիմել այս ոլորտում չարաշահումները դադարեցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա