ՀԷՑ. Մինչև 10 հազար դրամի սպառում ունեցած անապահով բաժանորդները չեն հոսանքազրկվի
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տարածել է նոր հայտարարություն, որտեղ ասված է.
«Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ Ընկերության սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։
Այնուամենայնիվ, հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը։
Համավարակի այս ժամանակներում անհրաժեշտ է ծայրահեղ ուշադիր ու պատասխանատու լինել, պահպանել անվտանգության կանոնները, հետևել պարետի ցուցումներին։
Առո'ղջ եղեք։ Շնորհակալություն համագործակցության համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Գազպրոմ Արմենիա». Չվճարելու դեպքում կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բաժանորդների գազամատակարարումը
- Եվս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն.ՀԷՑ
- Հանձնաժողով. Կոմունալների վճարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած