Ռուսաստանցի դիվանագետները Ուկրաինայի կողմից ՌԴ բանաձևի արգելափակումն անվանել են «սրբապղծություն»
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական առաքելությունը սրբապղծություն է անվանել Ուկրաինայի կողմից ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կորոնավիրուսի պայմաններում տնտեսական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցները թեթևացնելու մասին բանաձևի արգելափակումը։ Համապատասխան մեկնաբանությունը, ինչպես գրում է Gazeta-ն, հրապարակվել է ներկայացուցչության կայքում:
Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը նշել է, որ ուկրաինացի դիվանագետներին դուր չի եկել «բարիդրացիության ոգով գործելու կոչը», որը, ինչպես նրանք են կարծում, «անպատշաճ է ագրեսոր պետության» կողմից։
Ռուս դիվանագետները նշում են, որ ուկրաինական կողմի դիրքորոշումը բարդացնում է կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցությանն ուղղված գործողությունները: Նրանց կարծիքով, զարգացող երկրները, որոնք COVID-19 համաճարակի պատճառով կլինեն «խոցելի», «օգուտ կունենային» բանաձևի ընդունումից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան