The Rolling Stones-ը թողարկել է կորոնավիրուսի համավարակին նվիրված երգ
Բրիտանական Rolling Stones ռոք-խումբը թողարկել է Living in a Ghost Town («Կյանքն ուրվական-քաղաքում») նոր երգ և տեսահոլովակ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս երգը, որը երաժիշտները նվիրում են կորոնավիրուսի համավարակին, կոլեկտիվի առաջին երգն է վերջին ութ տարում։
Նոր երգի տեսանյութը հրապարակվել է The Rolling Stones-ի յութուբյան ալիքում։
Նշվում է, որ ստեղծագործությունը դեռ նախորդ տարի էր ձայնագրվել, բայց աշխատանքները չէին ավարտվել։ Երաժիշտները վերախմբագրել են երգի տեքստն ու ձայնագրել արդեն ինքնամեկուսացման պայմաններում։
Տեսահոլովակում ներկայացված են տարբեր քաղաքների՝ Լոնդոն, Լոս Անջելես և այլն, դատարկ փողոցներ, որտեղ որևէ մարդ չկա, իսկ երգում ասվում է, որ «կյանքը հիասքանչ էր»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա