Ադրբեջանի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներն ավելացել են
Ապրիլի 19-25-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայություն
Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի Հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-18-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել են Արցախի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարները
- Այսօր խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները կհրապարակենք ավելի ուշ. ԱՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան