Մայք Թայսոնը պատրաստ է վերադառնալ ռինգ
Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ Մայք Թայսոնը հայտարարել է ռինգ վերադառնալու իր ցանկության մասին։ 53-ամյա բռնցքամարտիկը պատրաստվում է դա անել, որպեսզի բարեգործության համար գումար հավաքի։
«Նախատեսում եմ անցկացնել մի քանի ցուցադրական մարտեր, մարզավիճակս վերականգնելու համար։ Այժմ մարզվում եմ և պատրաստվում եմ ռունգ դուրս գալ։ Ուզում եմ գումար աշխատել և օգնել անտուններին, նաև այն մարդկանց, որոնք կախվածություն ունեն թմրանյութերից»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Թայսոնի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։
Ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Թայսոնը պրոֆեսիոնալ ռինգում 50 հաղթանակ է ունեցել, երկու պարտություն։ Թայսոնը բռնցքամարտիկի կարիերան ավարտել է 2005 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները