ՌԴ-ում կորոնավիրուսի պատճառով կարող է գործազուրկ մնալ մինչև 9 միլիոն մարդ
Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումների պատճառով կարող է 6-9 միլիոն մարդ մնալ գործազուրկ։ news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը։
«Ռուսաստանում գործազրկությունը տնտեսության ճգնաժամի ֆոնի վրա սահմանափակիչ միջոցների պատճառով կարող է հոռետեսական կանխատեսումով ավելի քան կրկնակի լինել»,- ասել է նա։
Ա.Կուդրինի խոսքով, գործազուրկ կդառնա երկրի տնտեսապես ակտիվ բնակչության առվազն 8 տոկոսը։ Վատագույն դեպքում գործազրկությունը կարող է հասնել 10 տոկոսի։ Ռուսվիճվարչության տվյալներով, մարտին այն կազմել է 4,7 տոկոս։
Կուդրինն ակնկալում է, որ տարեվերջին Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 6-8 տոկոս, ընդ որում դրան է տանում ոչ միայն կորոնավիրուսի համավարակը, այլև այլ գործոններ, օրինակ, կապված նավթի շուկայում իրավիճակի և վառելիքի պահանջարկի անկման հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մեկ օրում 5849 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել է 5642 մարդու մոտ.
- Պուտինը հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դանդաղեցման մասին