Վրաստանի խորհրդարանի խոսնակը նամակ է ուղարկել Ռադա՝ Սաակաշվիլիին նշանակելու անթույլատրելիության վերաբերյալ
Վրաստանի խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալկվաձեն նամակ է հղել Ուկրաինայի Ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովին, որում ասվում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին փոխվարչապետի պաշտոնում նշանակումը կխաթարի երկու երկրների հարաբերությունները: Այս մասին,ըստ ՏԱՍՍ-ի, ուրբաթ օրը հաղորդել են Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից:
«Նրա հնարավոր նշանակումը կխաթարի մեր պետությունների և ինստիտուտների միջև փոխհարաբերությունները: Նրա հնարավոր նշանակումը կսևացնի մեր կառավարությունների միջև քաղաքական համագործակցությունը և համատեղ ջանքերը», - Թալալկաձեի նամակից մեջբերում է արել վրաստանի մամուլի ծառայությունը:
Նամակում Վրաստանի խորհրդարանի խոսնակը ուկրաինացի գործընկերոջը հիշեցնում է նախկին նախագահի հանցավոր անցյալի մասին: «Պարո՛ն խոսնակ, մենք բոլորս գիտենք, որ վրացական դատարանը հեռակա կարգով դատապարտել է Միխեիլ Սահակաշվիլիին մի շարք լուրջ քրեական գործերով: Բոլոր երեք դատարանները հաստատել են նրա մեղքը այս ծանր հանցագործությունների մեջ: Սաակաշվիլին քաղաքական պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների ոլորտում համակարգային ձախողումների, լիազորությունների չարաշահման, լրատվամիջոցների ազատության սահմանափակման, իր կառավարման ժամանակ սեփականության իրավունքի խախտման համար»,-ասել է Թալկվաձեն:
Ուրբաթ օրը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ եթե Միխայիլ Սաակաշվիլին նշանակվի Ուկրաինայի փոխվարչապետ, իրենք Կիևից հետ կանչեն Վրաստանի դեսպանին՝ խորհրդկցելու համար: