Վրաստանում դպրոցները մինչև սեպտեմբեր չեն բացվի
Վրաստանում ուսումը դպրոցներում չի վերսկսվի մինչև սեպտեմբեր: Jnews-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա խոսքերով, ուսումնական ընթացքը նորմալ է ընթանում և հեռակա ուսումնական տարվա հայտարարում չի նախատեսվում:
«Ուսումը դպրոցներում չի վերսկսվի մինչև սեպտեմբերի 1-ը, բայց հեռակա ուսումնական տարի չի հայտարարվի: Ուսումնական ընթացքը նորմալ է ընթանում», – ասել է վարչապետը:
Գիորգի Գախարիան նաև նշել է, որ կրթության ոլորտի հարցերի վերաբերյալ կանցկացվի առանձին շնորհանդես:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսի 431 դեպք է գրանցվել
- Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 420 դեպք
- Վրաստանում 1 օրում հաստատվել է նոր կորոնավիրուսի 3 դեպք՝ դառնալով 411
- Վրաստանում մեքենաների տեղաշարժի արգելքը երկարաձգվել է