Իսպանացի գիտնականները պարզել են, թե ինչպես է COVID-19 մուտք գործել երկիր
Մադրիդի Կարլոս III առողջության ինստիտուտի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել, թե ինչպես է COVID-19-ը ներխուժել երկիր և եկել են սենսացիոն եզրակացության։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նրանց աշխատությունը հրապարակվել է bioRxiv պորտալում։
Հետազոտողները վերցրել են կորոնավիրուսներով վարակված մի շարք քաղաքացիներից նմուշներ, ինչից հետո պարզել են, որ վարակը Իսպանիա է մտել այլ մարդկանց հետ շփումների միջոցով 15 տարբեր ուղիներով։
Բացի այդ, նրանք պարզել են, որ վիրուսը երկրում կա փետրվարի 14-ից։
Վարակված իսպանացիների մեծամասնությունն այն վիրուսի կրողներն է, որը հունվարի վերջին Շանհայում էր բռնկվել։ Միաժամանակ, մասնագետների կարծիքով, վիրուսի այդ տիպը Իսպանիա է մտել ոչ թե Չինաստանցի, այլ Վալենսիայից, ուր եկել էին ֆուտբոլի երկրպագուներ ու խաղացողներ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում Իսպանիայում COVID-19-ից 510 մարդ է մահացել. Ria.ru
- Իսպանիայում համընդհանուր արգելափակումը կարող էր երկարաձգվել մինչև մայիսի 10-ը
- Իսպանիայում 100-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից. «ՏԱՍՍ»
- Իսպանիայում զոհերի թիվը նոր ռեկորդ է գրանցում․ կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
- Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 832 մարդ. Ria.ru