Չինացի բժիշկները մեկնել են Հյուսիսային Կորեա ՝ Կիմ Չեն Ինի հետ խորհրդակցելու համար
Չինաստանը պատվիրակություն է ուղարկել ԿԺԴՀ, ներառյալ բժիշկների, որպեսզի խորհրդակից Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, որի առողջության հետ կապված խնդիրների մասին լուրեր են շրջանառվում: Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին գրել է Reuters- ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Ըստ Reuters- ի, պատվիրակության ղեկավարը Չինաստանի Կոմունիստական կուսակցության Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ավագ աշխատակիցներից է: Ենթադրվում է, որ բժիշկները ԿԺԴՀ են մեկնել ապրիլի 23-ին:
Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին, որ Կիմ Չեն Ինը բուժում է անցնում սրտանոթային համակարգի վիրահատությունից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան