Թանկյանը Փաշինյանի բանաստեղծության հիման վրա երգ է գրել
ՀՀ վարչապետ Նիկալ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։
Ձեզ ծանոթ բառերին ավելացել է հետեւյալ կրկներգը.
Արագած, Գրիգոր, Արարատ ու Սեւան,
Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,
Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,
Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։
Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»։
Հիշեցնենք, որ Քաղաքացու օրն առաջին անգամ Հայաստանում նշվել էր 2019 թվականի ապրիլի 27-ին։ Ազգային ժողովը 2019 թ. ապրիլի 9-ին ընդունել էր կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր: