Արթիկում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1 դեպք
Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1 դեպք։ Բնակչի մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը։ Այս մասին տեղեկանում ենք Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ ենք անում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ.Կորոնավիրուսից մահացած քաղաքացին եղել է 71 տարեկան
- 25.04.2020. 81 նոր վարակակիր, 75 առողջացած, 1 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները