Գերմանիայում մտածում են արգելել ֆուտբոլիստներին տոնել գոլերը
Գերմանիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկում է Բունդեսլիգայում մրցաշրջանի վերսկսման հնարավորությունը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Spiegel-ը։
Գերատեսչությունը սահմանափակումների երկու տարբերակ է առաջարկել, որոնք կարող են ֆուտբոլային խաղերի ժամանակ ներմուծվեն։ Առաջինի համաձայն, բոլոր ֆուտբոլիստները պետք է մարզադաշտում լինեն դիմակներով, նաև հրաժարվել միմյանց հետ շփումից ոչ խաղային դրվագներում։ Օրինակ, գոլերը տոնելը։
Երկրորդ տարբերակը չի նախատեսում այդպիսի խիստ սահմանափակումներ հենց խաղի ընթացքում, բայց պարտավորեցնում է ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին նվազագույնի հասցնել շփումը միմյանց և այլ մարդկանց հետ: Արտագնա խաղերի համար թիմերը պետք է ամբողջությամբ վարձեն հյուրանոցները և բոլոր խաղացողներն ու մարզչական շտաբի ներկայացուցիչներն ունենան առանձին սենյակներ։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցում են 150 հազարը
- Մերկել. Գերմանիան դեռ երկար ժամանակ կապրի կորոնավիրուսի հետ
- Գերմանիայում COVID-19-ից մահացել է մոտ 5000 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան