ԱՆ.Կորոնավիրուսից մահացած քաղաքացին եղել է 71 տարեկան
Երեկ արձանագրվել է կորոնավիրուսակիր մեկ քաղաքացու մահ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:
ԱՆ տվյալներով, այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 81 նոր դեպք և 75 առողջացածներ։
Հարակից հրապարակումներ`
- 25.04.2020. 81 նոր վարակակիր, 75 առողջացած, 1 մահ
- ԱՆ. Երեկ մահացածները 80 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներ են
- 24.04.2020. 73 նոր վարակակիր, 69 առողջացած, 3 մահ
- 23.04.2020. Կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 50-ով
- 22.04.2020. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է հաստատվել
- 21.04.2020. 62 նոր վարակակիր, 29 առողջացած, 2 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին