Ախալցիխեում գրանցվել է կորոնավարակի դեպք
Ախալցիխեում կարանտինային գոտում գտնվող տղամարդու մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել: Jnews-ի հաղորդմամբ, Ախալցիխեի տենդի կենտրոնի տեղեկացմամբ, տղամարդը տեղափոխվել է «Իմեդի» ինֆեկցիոն հիվանդանոց այն բանից հետո, երբ Լուգարի լաբորատորիայում հաստատվել է Govid-19-ի առկայությունը:
Հիվանդը Սամցխե-Ջավախքի բնակիչ չէ, նա կարանտինում էր գտնվում Ախալցիխեում:
Ներկայումս 8 պացիենտ է գտնվում Ախալցիխեի տենդի կենտրոնում, նրանցից 3-ի անալիզներն ուղարկվել են Լուգարի լաբորատորիա: Անալիզների պատասխաններն այսօր են սպասվում:
Հարակից հրապարակումներ`
- Սամցխե-Ջավախքի քաղաքացիների համար լրացուցիչ թեժ գծեր են գործում
- Կորոնավիրուսի առաջին դեպքը Սամցխե-Ջավախքում
- Սամցխե-Ջավախքի ոչ մի մունիցիպալիտետում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել
- Ջավախքի ինքնամեկուսացված բնակիչների թիվը նվազում է. jnews.ge
- Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան