Անգլիայում նոր ֆուտբոլային սեզոնի մեկնարկը կարող է առանց հանդիսատեսի լինել
2020-21 թվականների սեզոնի մեկնարկը անգլիական ֆուտբոլում կարող առանց հանդիսականների լինել: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, The Times-ին իրադարձությունների զարգացման նման տարբերակ է ներկայացրել պրեմյեր-լիգայի մենեջերներից մեկը:
Եթե համաճարակային իրադրությունը չփոխվի դեպի լավը, ապա նոր սեզոնի մեկնարկն Անգլիայում կանցնի առանց հանդիսականների: Միաժամանակ տաբերակ է մշակվում, որի դեպքում ակումբները կկարողանան փոխհատուցել ֆինանսական կորուստները: Ծրագրվում է, որ դատարկ մարզադաշտերի վնասները կփոխհատուցվեն հեռուստահեռարձակումների պայմանագրերի հաշվին: Այդ միջոցը կօգնի պրեմյեր-լիգայի ու չեմփիոնշիփի ակումբներին, բայց կարող է հարվածել ավելի ցածր դիվիզիոններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները