Արցախում շինարարություն չի ընթանում այն օբյեկտներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով աշխատուժի խնդիր է առաջացել
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանխատեսումներով, չնայած նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ շինարարության ոլորտի վրա թողած որոշակի ազդեցությանը, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ մի շարք շինարարական օբյեկտներում շինարարություն է ընթանում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ելնելով անվտանգության կանոններից, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում աշխատանքներն ընթանում են բացօթյա պայմաններում, իսկ ներքին հարդարման աշխատանքների կատարման ժամանակ պահպանվում է սոցիալական հեռավորությունը:
Ստեփանակերտի ամենամեծ շինհարթակի՝ Թումանյան փողոցում կառուցվող 13 մասնաշենքից բաղկացած 187 բնակարանով նոր թաղամասի շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ներդրումային ծրագրի:
Թումանյան փողոցում շարունակվում է նաև «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի, բարերարի միջոցներով կառուցվող 10 հարկանի և ՊԲ միջոցներով կառուցվող 5 հարկանի բազմաբնակարան շենքերի շինարարությունը:
Վերանորոգվում, փոսալցվում և ասֆալտապատվում են համայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհները:
Այս պահին շինարարություն չի ընթանում այն օբյեկտներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով աշխատուժի խնդիր է առաջացել (քանի որ վարպետների մեծ մասը ՀՀ-ից են):
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ևս մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել
- Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք
- Արցախում 35 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է
- Արցախում կորոնավիրուսի թեստավորման 35 նմուշառում է իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան