Բելառուսում կորոնավիրուսից զոհերի թիվը 67 է
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում մեկ օրում ավելացել է 817-ով՝ հասնելով 9,59 հազարի: Սա ամենամեծ աճն է հանրապետությունում հիվանդության տարածումից ի վեր: Մահացել է 67 մարդ: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Երեկ՝ ուրբաթ օրը Բելառուսում արձանագրվել էր վարակման 8.773 և մահվան 63 դեպք:
«9,590 մարու մոտ արձանագրվել է թեստավորման դրական դեպքեր: Ընդհանուր առմամբ անցկացվել է 139.295 թեստավորում: Երկրում վարակի տարածման ամբողջ ժամանակահատվածում 67 հիվանդ է մահացել կորոնավիրուսի վարակի հետ կապված մի շարք քրոնիկ հիվանդություններից», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այսպիսով, հանրապետությունում վերջին օրվա ընթացքում գրանցվել է COVID-19- ով վարակվածության առավելագույն աճ: Նախորդ օրվա ընթացքում աճը կազմել էր 751-ով:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն կորոնավիրուսը համարում է բնության հանդեպ վատ վերաբերմունքի պատասխան
- Լուկաշենկոն քննադատել է կորոնավիրուսի ռուսական թեստերը
- Լավրովը խորհուրդ է տալիս չանտեսել Լուկաշենկոյի որոշ խորհուրդներ COVID-19-ի վերաբերյալ
- Լուկաշենկո. Կորոնավիրուսը լավ դաս է թմրամոլների և ծխողների համար
- Լուկաշենկոն սպառնում է լուծարել կառավարությունը `շնչադիմակների պակասի պատճառով. Լենտա.ռու
- Լուկաշենկոն Բելառուսում նախագահական ընտրությունները հետաձգելու հիմք չի տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան