Գեղարքունիքում վերջին երկու օրերին հաստատվել է կորոնավիրուսի նոր դեպքեր
«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը:
Նա նշել է, որ բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը։
Հիշեցնենք՝ ԱՆ հաղորդմամբ, ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում: Այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 81 նոր դեպք և 75 առողջացածներ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ.Կորոնավիրուսից մահացած քաղաքացին եղել է 71 տարեկան
- 25.04.2020. 81 նոր վարակակիր, 75 առողջացած, 1 մահ
- Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
- Վարդենիս մուտքն ու ելքը բաց կլինի կաթ մթերողների ու մի քանի ընկերությունների աշխատակիցների համար
- Վարդենիսում կորոնավիրուսով վարակված է 47 քաղաքացի
- Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին