Լա Լիգան համավարակից հետո խաղալ չցանկացող ֆուտբոլիստներին կտուգանի
Իսպանիական ակումբների ֆուտբոլիստները կպատժվեն այն դեպքում, եթե կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո հրաժարվեն դուրս գալ դաշտ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հասկացրել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը՝ խոստանալով տուգանել բոլորին, որոնք կխուսափեն խաղից։
«Ակումբի կամ խաղացողի՝ խաղալու դեպքում նրանց նկատմամբ տուգանք կնշանակվի։ Ակումբին կգրանցվի տեխնիկական պարտություն։ Սա կհամարվի որպես հանդիպմանը չներկայանալ: Նմանապես, եթե խաղացողը հրաժարվի դաշտ մտնել, ապա նրա նկատմամբ կկիրառվեն նաև պատժամիջոցներ»,- իսպանական As-ին ասել է Տեբասը։
Լա Լիգայի ղեկավարը գնահատել է նաև ֆինանսական կորուստներն այն դեպքում, եթե Իսպանիայի առաջանությունն ավարտվի վաղաժամ։
«Մրցաշրջանի վաղաժամ ավարտելու դեպքում կորուստը կկազմի շուրջ 1 միլիարդ եվրո։ Եթե մենք շարունակենք մրցաշրջանը, բայց առանց հանդիսականի, այդ գումարը կնվազի՝ հասնելով 350 միլիոն եվրոյի»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում առգրավվել են հարյուր հազարավոր խոտանված չինական դիմակներ
- Մեկ օրում Իսպանիայում COVID-19-ից 510 մարդ է մահացել. Ria.ru
- Իսպանիայում համընդհանուր արգելափակումը կարող էր երկարաձգվել մինչև մայիսի 10-ը
- Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները