Տիգրան Աբրահամյան.Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում առկա իրավիճակին սրություն է հաղորդում
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500:
Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է:
Եթե նկատի ունենանք նաև շաբաթվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ի ակտիվությունն ու դրանցից մեկի՝ մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցման միջադեպը, ինչպես նաև՝ հակառակորդի ավիացիայի ակտիվ թռիչքները առաջնագծի մերձակա հատվածներում, ապա Ադրբեջանի ակտիվության ընդհանուր պատկերն առավել խոսուն է դառնում:
Սրան կարելի է ավելացնել նաև Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում՝ նոր ինժեներական ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ, որոնք ևս առկա իրավիճակին սրություն են հաղորդում»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներն ավելացել են
- Հրապարակվել են Արցախի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարները
- Այսօր խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները կհրապարակենք ավելի ուշ. ԱՀ ՊՆ
- Անժելա Էլիբեգովա. Նախկինում էլ այդ առաջարկը եղել է, բայց հեռատեսական չէր համարվում ու սպառնում էին պատերազմով
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Կամ Հայաստանի իշխանությունը ստում է, կամ բանակցություններն ընթանում են առանց հայկական կողմի
- Աշոտյան. Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից
- Բեքարյան. Եթե ԱԳ նախարարը չի հեռանում կամ հեռացվում, կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին