Կիևը դարձել է աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքը
Ուկրաինայի մայրաքաղաքն աշխարհում ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականում է, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ապրիլի 24-ի առավոտյան քաղաքում օդի աղտոտվածության ցուցանիշն աճել է մինչև 159 կետով, ինչը գնահատվում է՝ որպես վտանգավոր մակարդակ:
Քուվեյթը վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է հնդկական Նյու Դելին։
Փորձագետները Կիևում օդի աղտոտման բարձր մակարդակը վերագրում են Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում շարունակվող հրդեհներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան