Իտալիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության ալիքն անկում է ապրում
Կիրակի օրը Իտալիայում գրանցվել է նոր կորոնավիրուսից 260 մահվան դեպք, որը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և ամենացածրը մարտի կեսերից ի վեր: Իտալիան Եվրոպայում առաջինն էր, որ բախվեց համաճարակին․ գրեթե 27 հազար մարդ արդեն մահացել է COVID-19- ի բարդություններից: Վերականգնվել է գրեթե 65 հազար հիվանդ: Ավելի քան 106 հազար իտալացիներ շարունակում են բուժվել: Այս մասին գրում է Euronews-ը։
Դրական դինամիկան օգնում է իտալական քաղաքներին կարանտինից հետո պլանավորել նոր կյանք: Օրինակ, Միլանը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ մաքուր օդ շնչելով, հուսով է, որ կշարունակի քաղաքում նվազագույնի վրա պահել ավտոմոբիլային երթևեկությունը։
Կիրակի օրը Ֆրանսիայում գրանցվել է 242 մահվան դեպք. այստեղ ցուցանիշը ևս կայուն նվազում է: Ֆրանսիական հիվանդանոցներում և ծերանոցներում մահացությունների թիվը մոտենում է 23 հազար մարդու:
Ֆրանսիայի մայրաքաղաքի շատ բնակիչներ դեմքի դիմակներ են կրում և հետևում են սոցիալական հեռավորության խորհուրդներին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին