«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի նախագահն ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմում
Հրապարակվել է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նոր կազմը։ «Թրենդ.ազ»-ի փոխանցմամբ, նոր կազմում ընդգրկվել է նաև «Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիևը:
Հիշեցնենք, որ նա պատգամավոր էր ընտրվել Ադրբեջանի «№122 Խանքենդիի ընտրատարածքից»։
Պատվիրակության նոր կազմը կմասնակցի ապրիլի 30-ին ԵԽԽՎ մշտական կոմիտեի օնլայն նիստին։
Նշենք, որ նախորդ տարվա վերջին էլ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման անդամները հանդիպում էին անցկացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին