Գեղարքունիքի մարզում հաստատվել է COVID-19-ի 62 դեպք
ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 81 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է նա:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր դեպքերը գրանցվել են Վարդենիս քաղաքում։
«Մարզի այլ համայնքներում դեռևես վարակի դեպք չի հայտնաբերվել։ Մենք արդեն իսկ պարզել ենք նոր գրանցված հիվանդների շփման շրջանակները և մեկուսացրել ենք նրանց հետ անմիջական շփման մեջ եղած մարդկանց։ Այս պահին հաշվարկում ենք, թե մարում քանի ինքնամեկուսացված և մեկուսացած քաղաքացի կա»,- հայտնեց Լ. Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում վերջին երկու օրերին հաստատվել է կորոնավիրուսի նոր դեպքեր
- Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան