Տնտեսություն 20:09 27/04/2020 Հայաստան

Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները չեն լուծելու նոր իրավիճակից բխող խնդիրները.տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է վերլուծություն՝ հիմնավորելով այն,որ  աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները չեն լուծելու նոր իրավիճակից բխող խնդիրները: 

«Կառավարության նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 28-ին գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգի 3-րդ հարցով նախատեսված է քննարկոլ Կառավարության առաջարկած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Այս նախագծի վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված մեր որոշ առաջարկներ ընդունվել են և ներառված են նախագծում:

Սակայն ցավոք պետք է նորից արձանագրենք, որ Կառավարության առաջարկած օրենսդրական լուծումները ամբողջական չեն՝ իրավիճակից բխող խնդիրների տեսանկյունից: Ավելին, այս նախագծի ընդունման դեպքում իրականացվող որոշ փոփոխություններ առավել կխորացնեն աշխատանքից զանգվածային ազատումների առարկայական ռիսկը:

Կարևորելով աշխատանքային հարաբերություններում առկա և առաջացող իրական խնդիրները, դրանց հավաքական լուծումների օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ հարկ եմ համարում նորից անրադառնալ այս նախագծին և ներկայացնել խնդրահարույց որոշ մանրամասներ:
Նախ՝ դրականորեն պետք է արձանագրել, որ նախագիծը լրացվել է և նախատեսվում է գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (ներառյալ՝ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառում) արտակարգ դրության ժամանակահատվածում:

Սակայն խնդրահարույց է նշված նոր պահանջի գործնական կիրառության ապահովումը, եթե հաշվի առնենք, որ պետական այս վերահսկողությունը պետք է իրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Պետական այս մարմինը ունի աշխատանքի ընդամենը 23 տեսուչներ՝ խիստ սահմանափակ գործառնական հնարավորություններով: Մեր երկրում միայն գրանցված աշխատողների թիվը 600 հազարից ավել է, իսկ վերահսկողության ենթակա աշխատանքային օրենսդրության պահանջները բազմաթիվ են և պահանջում են մասնագիտական բարձր պատրաստվածություն:

Հաջորդը՝ նախագծի 4-րդ և 8-րդ հոդվածները բովանդակային առումով անտեղի կրկնվում են և նման փոփոխություններն իրավակիրառական պրակտիկայում առաջացնելու են տարընկալումներ: Մասնավորապես, նախագծի 4-րդ հոդվածով արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ խախտել է աշխատաժամանակի ռեժիմը: Այս կարգավորումը լրիվ ավելորդ է, եթե նկատի ունենանք, որ՝

1. նախագծի 8-րդ հոդվածով արգելվում է աշխատանքային կարգապահության խախտում համարել արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ աշխատանքի չներկայանալը կամ աշխատողի կողմից աշխատանքային ռեժիմը չպահպանելը,

2. իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային ռեժիմը պարբերաբար խախտելու հիմքով աշխատանքից ազատումը համարվում են կարգապահական տույժի տեսակ, որը կարող է կիրառվել, եթե առկա է կարգապահական խախտում:

Հետևաբար, եթե արտակարգ իրավիճակում աշխատանքի չներկայանալը կամ աշխատանքային ռեժիմը չպահպանելը չի կարող համարվել կարգապահական խախտում, ապա նաև՝ այդ հիմքերով գործատուն չի կարող աշխատողին ազատել աշխատանքից:

Վերջում ամենակարևորը՝ արտակարգ բնույթ կրող հանգամանքների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում հարկադիր պարապուրդի համար աշխատողի վարձատրության բեռն անհամաչափորեն դրվում է գործատուի վրա: Այսպիսի կարգավորումը գործնականում հղի է անցանկալի ելքերով՝ աշխատանքից զանգվածային ազատումներ, աշխատավարձի վճարման ժամանակավորապես դադարեցում:

Մասնավորապես, հարկադիր պարապուրդի դեպքում գործատուն պետք է վճարի աշխատողին՝ նրա միջին աշխատավարձի առնվազն 67 տոկոսի չափով: Կառավարությունը նախատեսել է գործատուին տրվող պետական աջակցություն, որը կազմում է մեկ աշխատողի հաշվով միջին աշխատավարձի շուրջ 20 տոկոսը: Եվ սա էլ այն դեպքում, երբ գործատուն 2020թ. հունվար-մարտ ամիսներին չի կրճատել աշխատողների հաստիքները և աշխատավարձի ֆոնդը:

Ստացվում է, որ գործատուն պետք է կատարի վարձատրությանն ուղղվող իր ծախսերի հիմնական մասը՝ երկու-երրորդը, որոնք իր համար եկամուտներ ու շահույթ չեն ապահովում և առավելապես ունեն սոցիալական բնույթ: Իսկ պետությունը լավագույն դեպքում պարտավորվում է փոխհատուցել այդ ծախսերի առավելագույնը 30 տոկոսը: Այս աջակցության հիմնական մասը՝ շուրջ 80 տոկոսը պետությունը հետ է ստանալու եկամտահարկով, որը գործատուն պետք է վճարի այդ նույն հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձից:

Ակնհայտ է, որ առաջարկվող այս փոփոխություններով չի լուծվում պետական անհրաժեշտ աջակցությամբ զանգվածային ազատումների կանխարգելման հիմնական խնդիրը: Եվ առավել բարձրանում է սոցիալական տեսանկյունից խնդրահարույց, սակայն գործատուների համար օրենքով սահմանված մյուս հնարավորություններն իրացնելու հավանականությունը՝

1. ժամանակավորապես դադարեցնել տնտեսական գործունեությունը, իրականացնել զանգվածային ազատումներ և չկատարել շահույթ չապահովող վերը նշված ծախսերը, կամ՝
2. օգտվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորումից և անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով պայմանավորված ընդհանրապես չվճարել աշխատավարձ՝ չակնկալելով նաև պետական վերը նշված աջակցությունը:

Ի դեպ, վերը նշված ծրագրով գործատուներին պետական աջակցության չափից բացի խնդրահարույց է նաև շահառուների համար նախատեսված սահմանափակումը: Մասնավորապես, 2020թ. հունվարի տոնական ոչ աշխատանքային օրերին բազմաթիվ կազմակերպություններ աշխատել են և այդ օրերի համար իրենց աշխատողներին վճարել են կրկնակի աշխատավարձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջով:

Իսկ մարտին իրենց աշխատողներին կամ նրանց մի մասին վճարել են հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի երկու-երրորդի չափով, որը պայմանավորված էր արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներով:

Փաստորեն, այդ կազմակերպությունները հունվար-մարտ ամիսներին որևէ աշխատողի չեն ազատել աշխատանքից, վճարել են աշխատավարձեր՝ օրենքի պահանջների պահպանմամբ, սակայն օբյեկտիվ հանգամանքների բերումով նվազել է նրենց աշխատավարձի ֆոնդը հունվար-մարտ ամիսների և այդ կազմակերպություններին չի տրամադրվում նույնիսկ պետական վերը նշված աջակցությունը»,-նշված է տնտեսագետի տարածած հաղորդագրությունում:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am
16:56
ՔԿ նախագահն ՌԴ դեսպանին հիշեցրել է դեռևս չկատարված քննչական պահանջների մասին
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՔԿ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Օկամպո. Ալիևի ցուցադրական դատավարությունները կրկնում են ընդդիմությանը ճնշելու Ստալինի մարտավարությունը
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերակենդանացրել է Իոսիֆ Ստալինի ամենասարսափելի գործիքներից մեկը՝ ցուցադրական դատավարությունը: Ճիշտ այնպես,...
Աղբյուր` Panorama.am
16:30
ՃՏՊ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 17-ին, ժամը 14։08-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:57
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվեց տնային կալանք. «Գնամ Եռաբլուր, ի՞նչ ասեմ որդուս...հորդ դատեցին»
Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝...
Աղբյուր` Panorama.am
15:56
Այսօր իմ եղբայրն էլ Բաքվի բանտերում է, նրանք մեկ մարդու մեղքով են զոհ դարձել. Արցախցի
«Մեր ռազմագերիները, որոնք այսօրվա վիճակում գտնվում են Ադրբեջանի բանտում, մեր անտարբերության, անբավարար աշխատանքներ իրականացնելու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
15:39
Նուբեր Աֆեյան. Պետք է անենք հնարավորը՝ խուսափելու գրոտեսկային անարդարությունից
Հայ հայտնի գործարար, բարեգործ, Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ընկեր Նուբար Աֆեյանը X-ի իր էջում հրապարակել է Վարդանյանի ուղերձն ու գրել....
Աղբյուր` Panorama.am
15:32
Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ ֆիզիկապես այցելելու անհրաժեշտություն այլևս չկա. ՊԵԿ
Երևանի մաքսային սպասարկման սրահում հունվարի 18-ից ապրանքների հայտարարագրերի սպասարկումը կիրականացվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգի միջոցով
Աղբյուր` Panorama.am
15:25
«Մանչեսթեր Սիթին» 9,5 տարով երկարաձգել է պայմանագիրը Հոլանդի հետ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը մինչև 2034 թվականը երկարաձգելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:18
Արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով որոշ փողոցներ փակ կլինեն
2025թ.  հունվարի 18-ին՝ ժ. 10:00 - 14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց...
Աղբյուր` Panorama.am
15:16
Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ կանցկացվեն, որին կմասնակցի Ադրբեջանը, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում կլինի
Ապրիլի 28-ից մայիսի 8-ը Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում, Վրաստանի և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Վարդանյանի դեմ մեկնարկող ապօրինի դատավարությունն ադրբեջանական քաղաքական և քարոզչական առաջնահերթություններից է. Տիգրան Աբրահամյան
Բաքվի դատարանում այսօր մեկնարկելու է կեղծիքի և հորինված «փաստ»-երի վրա հիմնված դատական նիստն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի։ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:41
Արմինե Օհանյան. Ինչքա՜ն պետք է քինախնդիր ու քննադատությունը չհանդուրժող լինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը չշնորհավորի
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանավորի մեծամտությունն ու լկտիությունն ամենանողկալի, ամենազայրացնող բանն...
Աղբյուր` Panorama.am
14:40
Արտահիվանդանոցային թոքաբորբը հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը, ինչը հնարավոր է կանխել պատվաստվելով սեզոնային...
Աղբյուր` Panorama.am
14:31
Արտակարգ դեպք Գարեգին Հովսեփյան փողոցում․ կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 17-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան...
Աղբյուր` Panorama.am
14:22
Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իրավիճակը
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Հայրենիք ողջ վերադառնալու համար Բաքվում գտնվողներն իրավունք ունեն ասելու յուրաքանչյուր բառ, որևէ մեկը չի կարող թիրախավորել նրանց. Բեգլարյան
«Այսօր և առաջիկա օրերին Բաքվում կայանալու են Արցախի 8 ռազմաքաղաքական ղեկավարության, 2023-ին գերեվարված 7 ռազմագերիների, 1 քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
13:56
Գերիների, անհետ կորածների հարցում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի իշխանության, կոնկրետ ԱԳՆ-ից կողմից ակտիվություն չենք տեսնել. Ստեփանյան
«Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում մենք առաջնայի պարտավարություն ունենք»,- ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Թբիլիսին Բաքվին և Երևանին առաջարկել է եռակողմ համագործակցության նախաձեռնություններ
Վրաստանը Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին Բաքվում տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ի՞նչ արժեք ունի քո իշխանությունը, երբ այն քո ազգի ու պետության շահերը չի պաշտպանում. Տարոն Սիմոնյան
Հայտնի իրավաբան, ԱԺ նախկին  պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է. «Միջազգային քաղաքականությունից մինչև միջանձնային...
Աղբյուր` Panorama.am
13:15
Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանն այս ամենն իրականացնում է ՄԱԿ-ի քաջալերող լռության ներքո
«ՄԱԿ-ն այստեղ ունի հստակ պարտավորություններ։ Ես այստեղ գտնվող մարդկանց անունից պահանջում եմ հստակ գործողություններ, իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:55
Պետք է ստիպենք, պահանջենք ՀՀ իշխանություններին տեղներից շարժվել և առավելագույնը կատարել մեր պատանդներին վերադարձնելու համար. Բեգլարյան
«Մեր հայ պատանդները Բավքում են մեզ համար»,- լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ...
Աղբյուր` Panorama.am
12:49
Հունվարի 17-20-ը սպասվում է քամու ուժգնացում
Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ցավալի է, որ Բաքվի առաջադրած մեղադրանքների պատասխանը Հայաստանի իշխանությունների կողմից չի հնչում. Մ. Առաքելյան
«Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև մյուս հայ գերիներին Բաքվում պատշաճ հնարավորություն չի տրվել՝ ծանոթանալու նյութերին, թույլ չի տրվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}