Ուկրաինայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը
Ուկրաինայում կորոնավիրուսի 9009 դեպք է գրանցվել, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջին։
Ապրիլի 27-ի դրությամբ՝ երկրում COVID-19-ից մահացել է 220 մարդ։ Վերականգնվել է 864 հիվանդ, այդ թվում ՝ 169 բժիշկ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն ՝ COVID-19:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 2.9 միլիոն մարդ: