Պոմպեոն քննարկում է Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման պլանը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մշակում է Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման կամ կոշտ պատժամիջոցների վերականգնման ծրագիր: Այս մասին գրում է Gazeta-ն։
Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները ծրագրում են առաջնորդվել այս ծրագրով, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ չտա երկարաձգել զենքի էմբարգոն ընդդեմ Իրանի կառավարության:
Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանը և Չինաստանը կարող են վետո դնել էմբարգոյի նորացման վրա, սակայն ԱՄՆ-ն յուրաքանչյուր դիվանագիտական քայլ կկատարի, էմբարգոն պահպանելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին