Ռուսաստանը գերազանցեց Չինաստանին՝ կորոնավիրուսային վարակվածության առումով
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել են COVID-19-ով 6198 հիվանդներ։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով կորոնավիրուսային տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 2871։
Նախորդ օրը գրանցվել էր 6361 նոր դեպք և մահվան 66 դեպք:
Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87 147-ի (մեծ մասը Մոսկվայում), որոնցից 794-ը մահացել են, 7346-ը բուժվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա