Ռուսաստանում բնակարանային գները 2017-ից ի վեր առաջին անգամ սկսել են նվազել
Ռուսաստանի քաղաքներում երկրորդային բնակարանային շուկայում գները սկսել են նվազել՝ 2017թ․-ի աշնանից ի վեր։ Այս մասին Tass-ին ասել է « Этажи» ընկերության տնօրեն Իլդար Հուսաինովը:
«Ռուսաստանի շրջաններում եկել է շրջադարձային պահ. երկրորդային բնակելի տների միջին գինը փոխվել է՝ դինամիկան դրականից դեպի բացասական, առաջին անգամ 2017 թվականի աշնանից ի վեր: Անցած 14 օրվա ընթացքում գները իջել են միջինը 0,1-0,2 տոկոսային կետով ամեն շաբաթ», - ասել է Հուսաինովը:
Նա բացատրել է, որ վիճակագրության մեջ ներառված են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Նովոսիբիրսկը, Տյումենը, Եկատերինբուրգը, Նիժնի Նովգորոդը, Կազանը, Չելյաբինսկը, Օմսկը, Սամարան, Դոնի Ռոստովը, Ուֆան, Կրասնոյարսկը, Վորոնեժը, Պերմը, Վոլգոգրադը, Կրասնոդարը, Սարատովը:
Փորձագետի խոսքով, սահմանափակող միջոցառումների, գնողունակության և պահանջարկի կրճատման պատճառով երկրորդային անշարժ գույքի շատ սեփականատերեր պատրաստ են զգալիորեն իջեցնել գները: Նա նշել է, որ երկրորդային բնակարանային շուկայում գործարքների մեծ մասն, ի վերջո, իրականացվում են ի սկզբանե հայտարարագրված արժեքի զգալի զեղչով:
Հուսաինովը նշել է, որ Ռուսաստանում միջին հաշվով զեղչերը կազմում են 4-5%, այնուամենայնիվ, ավելի շատ դեպքեր կան, երբ բնակարանները վաճառվում են մինչև 25-30% զեղով։
Որքան երկար լինեն սահմանափակող միջոցառումները, այնքան ավելի կտրուկ կլինի իրավիճակն անշարժ գույքի շուկայում։
«Мир квартир» պորտալի տվյալների համաձայն, 2020 թվականի մարտի վերջին Ռուսաստանի երկրորդային շուկայում մեկ քառակուսի մետրի միջին գինը կազմել է մոտ 61 հազար ռուբլի (մոտ 389 հազար դրամ), իսկ առաջարկի միջին գինը կազմել է 3,5 միլիոն ռուբլի (մոտ 22,3մլն դրամ)։