Antifake. Վարչապետի աշխատակազմում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 46.000 դոլար
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան հարցման վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի՝ 2020թ. պետական բյուջեով սահմանված առաջին եռամսյակի պարգևատրման ֆոնդը կազմել է 106.879.300 ՀՀ դրամ։
Առաջին եռամսյակի ընթացքում վճարված պարգևավճարի ընդհանուր գումարը կազմել է 22.292.800 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 46.000 ԱՄՆ դոլարին։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորի պարգևավճարի չափը շուրջ 150 հազար դրամ է. Միրզոյան
- Խաժակյան. Երևանի քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրվել են աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ
- «Հրապարակ». Ի տարբերություն պատգամավորների, նախարարները ստանալու են իրենց ամսական պարգևավճարները
- Կառավարության ներկայացուցիչները ևս կարող են հրաժարվել պարգևավճարներից. Սամսոնյան