Բորիս Ջոնսոնը վերադարձել է աշխատանքի և համբերության կոչ արել
Լոնդոնի դատարկ փողոցներով՝ աշխատանքի: Covid-19-ը տարած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի վերադարձել է պարտականությունների կատարմանը:
Եվրանյուզը գրում է, որ ընդդիմությունը և հասարակ բրիտանացիները վարչապետից սպասում են հարցի պատասխանը՝ ինչպես վերագործարկել տնտեսությունը, միաժամանակ չհարուցելով համաճարակի երկրորդ ալիքը:
«Ես գիտեմ, որ կորոնավիրուսը տանելը հեշտ չէ, և ես ուզում եմ որքան հնարավոր է շուտ խթան տալ տնտեսությանը: Սակայն ես հրաժարվում եմ աչք փակել բրիտանական ժողովրդի ջանքերի ու տված զոհերի վրա: Մենք չենք կարող մեզ վրա համաճարակի բռնկման երկրորդ ալիքի, վիթխարի կորուստների և գերբեռնված հիվանդանոցների ռիսկ վերցնել: Խնդրում եմ ձեզ համբերություն ցուցաբերել, քանի որ հավատում եմ, որ մոտենում ենք այս ճգնաժամի առաջին փուլի ավարտին և չնայած բոլոր տառապանքներին, մենք գրեթե հասել ենք հաջողության»,- հայտարարել է Ջոնսոնը առողջանալուց հետո առաջին հրապարակային ելույթի ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Բորիս Ջոնսոնը պատմել է իրեն փրկող բուժքույրերի մասին
- Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից. BBC
- Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ
- Մակրոնը, Մերկելը, Թրամփը․․․աշխարհի առաջնորդներն ապաքինում եմ մաղթում Բորիս Ջոնսոնին
- Բորիս Ջոնսոնը ևս հայտարարեց երեք շաբաթյա կարանտին բրիտանացիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան