Կորոնավիրուս է հայտնաբերվել ՌԴ 874 զինծառայողի մոտ
Մարտից ապրիլի 26-ը ընթացքում կատարված թեստավորումների ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել 874 զինծառայողի մոտ: Ըստ «Ինտերֆաքսի», կիրակի հրապարակել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքը: Չորս զինծառայող գտնվում է ծանր վիճակում, նրանցից մեկը միացված է թոքերի արհեստական օդափոխման համակարգին: Միջին ծանրության վիճակում է 15 հոգի, մնացածի մոտ հիվանդության կլինիկական դրսևորումներ չկան:
Նախարարության տվյալներով ՝ ռազմական գերատեսչության հիվանդանոցներում կա 314 հիվանդ, զորամասերի մեկուսաման վայրերում՝ 175, քաղաքացիական բժշկական հաստատություններու՝ 6, իսկ տանը 379 մարդ է մեկուսացված:
Բացի այդ, կորոնավիրուսը հայտնաբերվել է 779 կուրսանտների և ռազմական համալսարանների ուսանողների շրջանում: Դրանցից 304-ը գտնվում է Ռուսաստանի ՊՆ հիվանդանոցներում, 354 մարդ գտնվում են հերթապահ մասերի մեկուսարանում, 9 հոգի գտնվում են քաղաքացիական բժշկական հաստատություններում, 112 մարդ մեկուսացված է տանը: Նրանք ոչ մի ախտանիշ չունեն:
COVID-19- ը հայտնաբերվել է նաև ռազմական նախադպրոցական հաստատությունների 192 ուսուցիչների և ուսանողների շրջանում:
Վարակվել է նարև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի քաղաքացիական անձնակազմի 245 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան