Եվրոպական տուրիզմին 375 միլիարդ եվրո է պետք վերականգնվելու համար
Կորոնավիրուսից առաջացած ճգնաժամից հետո տուրիսզմի ոլորտը վերականգնվելու համար 375 միլիարդ եվրո ներդրում է պետք։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է եվրոպական տուրիստական հանձնաժողովի նախագահ Էդուարդո Սանտանդերը։
Նրա խոսքով, Եվրոպայի տուրիստական բնագավառը կրճատվել է 10 անգամ։ Նա նաև հավելել է, որ եթե իրավիճակը ձգվի ևս մի քանի ամիս, ապա դա կարող է հանգեցնել 10 միլիոն աշխատատեղի կորստի։ Ամենատուժած երկրներից են Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան և Իտալիան։
Հարակից հրապարակումներ`
- IATA. Ավիափոխադրումների շուկայի վերականգնումը երկարատև կլինի
- Տուրիստականներն անորոշության մեջ են, քանի որ պետությունը ոլորտին լուրջ մոտեցում չի ցուցաբերել
- Չինաստանը սկսում է վերականգնել ներքին տուրիզմը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան