Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։
Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։ Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզում հաստատվել է COVID-19-ի 62 դեպք
- 27.04.2020. 62 նոր վարակակիր, 15 առողջացած, 1 մահ
- Մարալիկում և Ձորակապում մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է
- Գյումրու ԲԿ-ի մեկուսացման մեջ գտնվող անձնակազմի ներկայացուցիչների թեստերը բացասական են
- Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան