Մարալիկում և Ձորակապում մուտքի ու ելքի սահմանափակումը երկարաձգվել է
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացնում է, որ պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվել։ Մասնավորապես, նրա ներկայացմամբ, փոփոխություն է կատարվել 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը ժամը 23:59 երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները:
«ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում:
Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար»,- գրել է մարզպետը ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մարալիկի և Ձորակապի մուտքն ու ելքը սահմանափակվել է
- Այսօր թեստավորվել են Մարալիկի առողջության կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին