Ա.Քոչարյան. Հանձնաժողովը Լևոն Մնացականյանից ստացել է շատ անկեղծ պատասխաններ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանի հետ այսօրվա հանդիպումը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արդյունավետ է գնահատում։
«Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ։ Կարևոր էր այսօրվա անկեղծ շփումը»,- հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Ա.Քոչարյանը։
Նրա ներկայացմամբ, հանդիումը տևել է չորս ժամից ավելի։
«Մեր աշխատանքի վերջնափուլում ունեցել ենք կարևոր հանդիպում։ Հանձնաժողովի աշխատանքն այսօր հերթական անգամ գնահատում եմ արդյունավետ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ղեկավարել է Պաշտպանության բանակը։