Արայիկ Հարությունյանը ներկայացնում է, թե ինչ կարգով են հանձնելու քննությունները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է, թե ինչպես են տեղի ունենալու ուսումնական տարվա ամփոփումները, ինչպես են աշակերտները հանձնելու ավարտական ու միասնական քննությունները։
Նրա խոսքով, քննություններն անցկացվելու են այնպես, որ որևէ պարագայում խնդիրներ չստեղծվեն զորակոչի իրականացման համար։
«Միաժամանակ ելնելու ենք մեր սովորողների լավագույն շահից»,- նշեց նախարարը։
Դպրոցներում չորրորդ և իններորդ դասարանցիները փոխադրական քննություններ չեն հանձնի։
Մինչև մարտի 13-ն ունեցած ու էլեկտրոնային մատյաններում գրանցված գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, դրանց հիման վրա էլ աշակերտները փոխադրվում են հաջորդ դասարան։
Ըստ նախարարի, փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում։
«Այս տարվա քառորդները ամփոփելու ենք մինչև արտակարգ դրությունն ունեցած գնահատականներով»,- ասաց նա։
Դպրոցներում չեն անցկացվի նաև ավարտական քննություններ։
Արայիկ Հարությունյանի խոսքով, մեդալի քննություններ չեն լինի, մեդալի հավակնորդները քննությանը կարող են մասնակցել հաջորդ տարի։
Ինչ վերաբերում է «Վերջին զանգ»-ի միջոցառումներին, ապա Արայիկ Հարությունյանը նշեց, եթե միջոցառումներն իրականացնեն, կարող են երիտասարդները դառնալ վարակակիր՝ այն տարածելով ընտանիքի անդամների շրջանում։
«Վերջին զանգի հետ կապված որոշել ենք հետևյալը, հենց նախարարությունը մեզ ասի՝ համավարկն այլևս իրենից վտանգ չի ներկայացնում, սահմանփակումների խնդիր չի լինի, պայմանավորվում ենք մի օր ու անցկացնում այդ միջոցառումը»,-ասաց նախարարը։
Հաջորդն ընդունելության քննությունների անցկացման մասին հարցն է։ Միասնական քննությունների մասնակցելու հայտեր կարելի է ուղարկել մայիսի 15-ից հունիսի 15-ը՝ ընտրելով քննական առարկան։
«Յուրաքանչյուր մասնագիտության համար հանձնելու եք մեկ քննություն, առաջարկներ ստացել ենք բուհերից։ Մինչև ամսի 30-ը կասենք, թե որ մասնագիտության դեպքում որ առարկայից են քննություն հանձնելու»,-ասաց Հարությունյանը։
Նախարարի խոսքով, այս քննությունները հանձնելու են հուլիսի առաջին տասնօրյակում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան