Ինչո՞ւ պատասխան չեն ստանում 9-րդ ծրագրի շահառուները
Անցած օրերին Panorama.am-ի խմբագրություն են դիմել մի քանի քաղաքացիներ, որոնք լրացրել են սոցիալական աջակցության 9-րդ ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ տվյալները, բայց դեռ պատասխան չեն ստացել։
Նրանք չեն հասկանում՝ մերժվե՞լ են, թե՞ ոչ։ Նրանցից մի քանիսը ստիպված են եղել հասնել մոտակա բանկը, ապա պարզել, որ դեռ գումարը հաշվին չի նստել։ Մյուսներն էլ նորից ու նորից են մուտաքագրում տվյալները՝ ավելի խճճելով իրավիճակը։
Դատելով սոցիալական ցանցում առկա դժգոհությունի, հեղեղի պես թափվող հարցերից, խնդիրը համատարած է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը երեկ կեսգիշերին մոտ պարզաբանում է տարածել
«9-րդ ծրագրի հարգելի՜ շահառուներ,
երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՜ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը:
Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո:
Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք»։
Հիշեցնենք, որ այս ծրագրի ծահառու կարող է դառնալ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամի չափով,
• հիմնական պայմաններ՝ երեխաները և ծնողներից առնվազն մեկը բնակվում են ՀՀ-ում, չեն հանդիսանում ընտանեկան նպաստ ստացող, եթե մինչև մարտի 1-ը ունեցել են աշխատանք, ապա աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը:
Դիմելու վայրը՝ online.ssa.am կայքէջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան